Կոնվերս ակումբ
Կոնվերս ակումբում Դուք հնարավորություն ունեք օգտվել պրեմիում դասի բացառիկ, բարձրակարգ բանկային ծառայություններից՝ արտոնյալ պայմաններով:
Կոնվերս ակումբում ՝ հարմարավետ անհատական սպասարկման սրահում, Ձեզ սիրով կսպասարկեն մեր արհեստավարժ մասնագետները:
Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում Ձեզ կընդունեն և կսպասարկեն առանձնացված սրահում:
Որպես Կոնվերս Ակումբի անդամ Ձեզ կառաջարկվեն արտոնյալ պայմաններով ՝
Պրեմիում քարտեր
Դառնալով Կոնվերս ակումբի Պրեմիում քարտապան՝ Դուք կարող եք օգտվել բազմազան ու բարձրակարգ ծառայություններից, Հայաստանում և արտերկրում գործող զեղչային համակարգից, ինչպես նաև հատուկ առաջարկներից, որոնք տրամադրվում են Կոնվերս Ակումբի անդամ Visa Infinite, Visa Signature և Visa Platinum քարտապաններին՝ ընձեռելով հնարավորություն օգտվել քարտերի ձեռքբերման և սպասարկման արտոնյալ պայմաններից:
Կոնվերս Բանկը իր Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապաններին է առաջարկում անվճար մուտքի հնարավորություն տարբեր երկրների օդանավակայանների Lounge key սպասասրահներ՝ քարտը գրանցելով հետևյալ հղումներով.
Դուք մեկ Visa Platinum վճարային քարտով աշխարհի 1000 օդանավակայանների Lounge key սպասասրահներ կարող եք անվճար մուտք գործել օրացուցային տարում 2 անգամ: Visa Signature քարտով Դուք կունենաք անվճար մուտքի հնարավորություն աշխարհի ավելի քան 1200 օդանավակայաններում գտնվող բիզնես սրահներ, կտրամադրվի կոնսիերժ- ծառայությունը` Ձեր ցանկացած քմահաճույքն իրականացնելու համար: Իսկ Visa Infinite քարտով Դուք կստանաք 6 անվճար մուտքի հնարավորություն աշխարհի 1200 օդանավակայանի Lounge key սպասասրահներ :
Բացի Վիզա քարտապանների համար վերոնշյալ առաջարկից,Կոնվերս Բանկի Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանները կարող են աննախադեպ պայմաններով օգտվել նաև "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի (Business Lounge) ծառայություններից՝ առանց սահմանափակումների: Բանկը միակն է Հայաստանում, ում Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներից օգտվող հաճախորդները՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ, կարող են Բիզնես Սրահի ծառայություններից օգտվել առանց մուտքի և սպասարկման վճարի: Մուտքի վավերացման համար քարտից կգանձվի ընդամենը 100 դրամ:
VISA INFINITE, VISA SIGNATURE և VISA PLATINUM քարտերը Ձեզ կուղեկցեն ողջ ճանապարհորդության ընթացքում` ընձեռելով բազմաթիվ արտոնություններ և առավելություններ ինչպես գնումներ կատարելիս, այնպես էլ տարբեր ժամանցի վայրեր այցելելիս:
Արտոնությունները՝
Մանրամասների համար այցելեք՝ www.visapremium.com
Բիզնես սրահ
Դառալով Կոնվերս Բանկի պրեմիում դասի քարտապան՝ հնարավորություն կունենաք օգտվել "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի Բիզնես Սրահի բարձրակարգ ծառայություններից:
Պարզապես ներկայացրեք Ձեր Visa Platinum կամ Visa Infinite քարտը և ազատ մուտք գործեք "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի Բիզնես Սրահ*:
*Յուրաքանչյուր քարտապանից կգանձվի 100 ՀՀ դրամ մուտքի վավերացման համար
Բիզնես Սրահում մատուցվում են հետևյալ անվճար ծառայությունները՝
Priority Pass
Ձեռք բերելով "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի Visa Platinum և/կամ Visa Infinite քարտեր` Դուք ստանում եք Priority Pass ծրագրի անդամակցության քարտ առանց որևէ հավելյալ վճարների:
Priority Pass ծրագիրն օդանավակայանների VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր ծրագիրն է:
Ծրագրի մասնակիցները ստանում են ավելի քան 130 երկրի 1200-ից ավելի օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունք:
Մանրամասների համար այցելեք՝ www.prioritypass.com